Բաժիններ՝

Լոնդոնի կամուրջը և համանուն կայարանը բացել են ուղևորների համար

Պլանավորվածից շուտ հանվել են ոստիկանական արգելափակումները Լոնդոնի կամուրջի շուրջ, որտեղ լույս հունիսի 4-ի գիշերը կատարվել են ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ է դարձել յոթ մարդ: Այդ մասին ասված է Լոնդոնի տրանսպորտի վարչության հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ ուղեւորների համար բացվել են «Լոնդոնի կամուրջ» երկաթուղային կայարանի, որը բեռնվածությամբ չորրորդն է Միացյալ Թագավարությունում, բոլոր մուտքերն ու ելքերը, այդ թվում՝ մայրաքաղաքային գետնուղի: Հունիսի լույս 4-ի գիշերը ֆուրգոնը վրաերթի է ենթարկել հետիոտների Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոնյան կամրջի շրջանում:

Ֆուրգոնը վարող չարագործները հասել են մինչեւ Բորո մարկետ շուկա, որտեղ դուրս են եկել ավտոմեքենայից եւ սկսել դանակներով հարձակվել անցորդների վրա: Վերջին տվյալներով՝ յոթ մարդ զոհվել է, 48-ը՝ հոսպիտալացվել, նրանցից 21-ի վիճակն օրհասական է:

Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից: Զոհվածների մեջ են երկու օտարերկրացիներ՝ Ֆրանսիայի եւ Կանադայի քաղաքացիներ: Վիրավորների թվում կան ոստիկանության չորս աշխատակիցներ:

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողները եղել են երեքը, նրանք բոլորն սպանվել են պատահարի վայր ժամանած ոստիկանների կողմից: Հետաքննությունը նույնականացրել է երեք հարձակվողներին, բայց նրանց անուններն առայժմ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս