Լոռիում 22-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել ֆեյսբուքյան ուղիղ եթերում. «Փաստինֆո»
Վերջին շրջանում բավականին ակտուալ է «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառումներ կատարելուց բացի, ուղիղ եթեր մտնել, սակայն այն, որ անձը ինքնասպանության փորձ կկատարի ֆեյսբուքյան ուղեղ եթերում, դա մեզանում նորություն է:
Հունիսի 3-ին լոռեցի մի երիտասարդ նման փորձ է կատարել, ինչը սոցիալական ցանցով ուղեղ եթերում տեսել են տասնյակ քաղաքացիներ և նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է իրավապահներին:
Լոռեցի 22-ամյա երիտասարդն իրենց տանը կից անասնագոմում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել և, միևնույն ժամանակ, նա ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղիղ եթերով հրապարակել է իր մտադրությունը, սակայն չի կարողացել այն ավարտին հասցնել:
Երիտասարդը գտնվել է խիստ հուզական վիճակում:
Թե ինչն է նրան դրդել այդ քայլին, պարզել չհաջողվեց:
Աղբյուր` Փաստինֆո