Թուրքիան քաղաքացիությունից կզրկի 130 անձի. նրանց շարքում է նաև Գյուլենը
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել 130 անձի երկրի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Այդ անձանց շարքում են չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով մեղադրվում է երկրում ռազմական ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ, ինչպես նաև քրդամետ կուսակցության երկու պատգամավոր: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Եթե ցուցակում ներգրավված անձինք հունիսի 5-ից սկսած երեք ամսում չվերադառնան Թուրքիա, ապա կզրկվեն այդ երկրի քաղաքացիությունից: