Բաժիններ՝

Սենատը նոր հետաքննություն է սկսել Հիլարի Քլինթոնի դեմ

ԱՄՆ-ի Սենատի իրավաբանական կոմիտեի ղեկավար Չաք Գրասլին հետաքննություն է սկսել Հիլարի Քլինթոնի նկատմամբ: Այդ մասին գրել է Daily Caller թերթը: Խոսքը վերաբերում է Բանգլադեշում ձեռնարկատեր Մուհամադ Յունուսի դեմ կոռուպցիայի քրեական գործը փակելու նախկին պետքարտուղարի փորձերին:

Ինչպես հայտնել է հրատարակությունը, Քլինթոնն իբր ճնշում է գործադրել երկրի վարչապետի եւ նրա որդու վրա՝ պահանջելով դադարեցնել հետաքննությունը:

Մուհամադ Յունուսը Clinton Foundation-ի հովանավորներից մեկն է եւ Քլինթոնների ընտանիքի մերձավոր բարեկամը: Գրասլին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին խնդրել է երկու շաբաթվա ընթացքում կոմիտեին տրամադրել այդ գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Սա Հիլարի Քլինթոնի դեմ առաջին հետաքննությունն է 2016 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների պահից ի վեր:

Բացի դրանից, Սենատը նաեւ հետաքննում է նախկին պետքարտուղարի կողմից անձնական էլեկտրոնային փոստի միջոցով պաշտոնեական նամակագրություն վարելու գործը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս