Բաժիններ՝

«Արցախի դիրքերը համալրվել են ավելի արդիական և նոր սպառազինությամբ». Լևոն Մնացականյան

Արցախի պաշտպանության բանակն ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի զինամթերքի պակաս չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ­լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

«Մարտալրակազմը դիրքերում մի քանի անգամ ավելի է եղել, քան սահմանված է: Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Ներկայումս սպառազինության տեսականու առումով ունենք աճ առաջնագծում: Այն համալրվել է տեխնիկապես ավելի արդիական և նոր միջոցներով»,­-ասաց Մնացականյանը:

Արցախի ՊԲ­-ն աշխատանք է կատարում դիրքերում ինքնահոս ջուր հասցնելու ուղղությամբ: Լևոն Մնացականյանի վստահեցմամբ՝ այժմ դիրքերում զինվորների լողանալու համար շաբաթը մեկ անգամ բարձրանում են մեքենաներ: «Ջուրն ինքնահոս հասցնելու համար խողովակները հասցրել ենք դիրքեր»,-­ասաց Մնացականյանը:

ՊԲ հրամանատարը նաև նշեց, որ ներկայումս զորամասերում հնարավորություն են ստեղծում, որպեսզի սպաներն ինտերնետային կապի միջոցով, առանց գումար ծախելու շփվեն իրենց հարազատների և ծնողների հետ: «Դրանից բացի, տեսակապ ենք նաև ապահովելու, որն ավարտական փուլում է»,­-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս