Բաժիններ՝

Ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել Լոնդոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ

Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով հունիսի 5-­ի առավոտյան մի քանի մարդու է ձերբակալել մայրաքաղաքի արեւելյան մասում կատարված խուզարկություններից հետո: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Ձերբակալվածների ստույգ թիվը չի նշվում: Ավելի վաղ Սքոթլենդ Յարդը հայտնել է, որ հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել Լոնդոնի արեւելյան մասում, մասնավորապես, Նյուեմի եւ Բարքինգի շրջաններում: Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կանցկացնի COBRA արտակարգ կառավարական կոմիտեի նիստ՝ քննարկելու հետագա գործողությունները ի պատասխան ահաբեկչական գործողության: Հունիսի լույս 4­-ի գիշերը ֆուրգոնը վրաերթի է ենթարկել հետիոտների Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոնյան կամրջի շրջանում:

Ֆուրգոնը վարող չարագործները հասել են մինչեւ Բորո մարկետ շուկա, որտեղ դուրս են եկել ավտոմեքենայից եւ սկսել դանակներով հարձակվել անցորդների վրա: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Վերջին տվյալներով՝ յոթ մարդ զոհվել է, 48­-ը՝ հոսպիտալացվել, նրանցից 21­-ի վիճակն օրհասական է:

Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից: Զոհվածների մեջ են երկու
օտարերկրացիներ՝ Ֆրանսիայի եւ Կանադայի քաղաքացիներ: Վիրավորների թվում կան ոստիկանության չորս աշխատակիցներ:

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողները եղել են երեքը, նրանք բոլորն սպանվել են պատահարի վայր ժամանած ոստիկանների կողմից: Հետաքննությունը նույնականացրել է երեք հարձակվողներին, բայց նրանց անուններն առայժմ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս