Երևանում 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում քաղաքացիներ են արգելափակվել վերելակում
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/ain.jpg)
Հունիսի 4-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 32 շենքի վերելակում` 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին: