Բաժիններ՝

Virgin Galactic­-ը տիեզերանավի նոր փորձարկում է կատարել

ԱՄՆ-­ի Virgin Galactic ընկերությունը կատարել է Unity մոդելի SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի հերթական փորձարկումը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Թեստերի ընթացքում SpaceShipTwo­ն թռիչք է կատարել Կալիֆոռնիայի նահանգի Մոհավե անապատի երկնքում: Փորձարկումներն ավարտվել են տիեզերանավի փափուկ վայրէջքով: Վերջին փորձարկումները դարձել են Unity տիեզերանավի իններորդ թռիչքը:

SpaceShipTwo տիեզերանավը մշակում է Virgin Galactic ընիկերությունը ենթաուղեծրային տուրիստական թռիչքների համար (հարյուր կիլոմետրից բարձր): Բազմակի օգտագործման ապարատի մեկնարկն իրականացվում է WhiteKnightTwo տանող հրթիռի միջոցով, որից Unity-­ն այնուհետեւ անջատվում է եւ ինքնուրույն վայրէջք կատարում:

Unity­-ն, որը ներկայացվել է 2016-­ի փետրվարին, Enterprise մոդելի հերթական լրամշակումն է, որը 2014 թվականի հոկտեմբերին թեստային թռիչքի ընթացքում կործանվեց Մոհավեի երկնքում: Վթարի պատճառն օդաչուի սխալն էր, ինչի առնչությամբ Unity-­ի կառավարման որոշ գործառույթներ, Enterprise-­ի համեմատությամբ, ավտոմատացված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս