Բաժիններ՝

Անտուան Գրիզմանը զանգահարել է Մոուրինիոյին. The Independent

«Ատլետիկոն» Անտուան Գրիզմանին համոզել է թիմում մնալ նվազագույնը ևս մեկ մրցաշրջանով: Ֆուտբոլիստի որոշման մեջ առանցքային դեր է խաղացել Դիեգո Սիմեոնեի հետ զրույցը:

Երկու ակումբների աղբյուրները հաստատել էին, որ Գրիզմանը վերջին 2 շաբաթների ընթացքում լրջորեն մտածել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին: Անտուանի պայմանագրում կա 100 մլն եվրոյի չափով հրաժարագինը, և «Ատլետիկոն» չէր կարողանա պահել ֆուտբոլիստին, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վճարեր այդ գումարը:
Հինգշաբթի ֆրանսիացին զանգահարել է Ժոզե Մոուրինիոյին և բացատրել է Մադրիդում մնալու որոշումը, հաղորդել է The Independent-ը:

2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 53 խաղերում Գրիզմանը դարձել է 26 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս