«Մանչեսթերն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը չէ». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի հյուսիս-արևմուտքի կյանքի առանձնահատկությունների մասին իր կարծիքով:
«Այստեղ աշխարհի լավագույն կլիման չէ: Եվ սա մոլորակի ամենագեղեցիկ քաղաքն էլ չէ: Բայց գուցե հենց դա է Մանչեսթերն այդքան յուրահատուկ դարձնում»,- ասել է կատալոնացին:
Մարզիչը իր մտքերն է արտահայտել նաև անգլիական խոհանոցի վերաբերյալ:
«Ես կատալոնացի եմ և կասկած չունեմ, որ միջերկրածովյան սնունդը շատ ավելի լավն է, քան անգլիական խոհանոցը: Ներողություն եմ խնդրում, բայց եթե այս մասին խոսենք, ուրեմն մեր սնունդն ավելի լավն է: Եթե որևէ մեկը համաձայն չէ ինձ հետ, հրավիրում եմ ամռանը գնալ Իսպանիա կամ Իտալիա»,- ասել է Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը