Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 7-8-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 12-17մ/վ արագությամբ: