Բաժիններ՝

Ադրբեջանցի ընդդիմադիրները իշխանություններից պահանջում են դադարեցնել հասարակության նկատմամբ թշնամական քաղաքականությունը

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջըլըն ներկայիս իշխանություններին կոչ է արել դադարեցնել սեփական հասարակության նկատմամբ իրականացվող թշնամական քաղաքականությունը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo.com-­ը:

«Ադրբեջանում մարդիկ ապրում են վախի և խուճապի մթնոլորտում, առանց վաղվա օրվա նկատմամբ ունեցած որևէ երաշխիքի: Այդ պատճառով ամեն օր բազմաթիվ ինքնասպանությունների դեպքեր են գրանցվում»,­-ասել է Հաջըլըն:

Արիֆ Հաջըլըի խոսքով` ներկայումս Ադրբեջանում ամենաազդեցիկ քաղաքացուց մինչև շարքային քաղաքացին հանգստություն, ազատություն և անվտանգություն չունի:

«Առանց ազատության և հանգստության երկրում երջանկություն լինել չի կարող»,­-հավելել է նա: Կուսակցության նախագահը նշել է, որ Ադրբեջանում ստեղծված այս իրավիճակի պատասխանատուն գործող իշխանություններն են, որվքեր հասարակության դեմ պայքարի և թշնամանքի քաղաքականություն են վարում:

«Վերջ տվեք այս թշնամանքի քաղաքականությանը, քանի դեռ Ադրբեջանն իսպառ չի ոչնչացել»,­ -դիմելով երկրի իշխանություններին`պահանջել է Հաջըլըն:

Ադրբեջանում Իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում ամրապնդելու նպատակով իշխանությունները շարունակական ձերբակալությունների և ճնշումների քաղաքականություն են վարում, ինչը հուսալքության է հասցրել այդ երկրի հասարակությանը:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս