Բաժիններ՝

Թուրքիայում գյուլենականության մեղադրանքով ձերբակալվել է վարչպետի խորհրդականը

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների՝ 2016­-ի հուլիսի 15­-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Այս անգամ Անկարայի դատախազության վարած հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է վարչապետի գլխավոր խորհրդական Բիրոլ Էրդեմը և նրա կինը` Գուլումսեր Էրդեմը:

Անկարայի հանրապետական դատախազության հաղորդած տեղեկությունների համաձայն` Բիրոլ Էրդեմը, ով նախկինում եղել է արդարադատության նախարարության աշխատակից, մեղադրվում է գյուլենական շարժման անդամ լինելու մեջ: Բիրոլ Էրդեմը 2010թ­ի հոկտեմբերին դարձել է Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի անդամ, 2011-­ի նոյեմբերից աշխատանքի է անցել արդարադատության նախարարությունում: Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին:

74-­ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-­25­-ին
Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս