Բաժիններ՝

Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 63-­ի

Վենեսուելայում ապրիլի 1­ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը աճել է 63­-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-­ը: Ցույցերի ընթացքում 1200 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «19 մարդ զոհվել է անվտանգության ծառայողների գործողությունների հետևանքով »,­-նշել է Վենեսուելայի գլխավոր դատախազը: Դատախազությունը 3 հազար 400 քրեական գործ է հարուցել և ավելի քան 420 մարդ ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս