Բաժիններ՝

Հայաստանի դեսպանը պատմել է, թե որքան հայ է ապրում Ռուսաստանում

Ռուսաստանում մոտավորապես 2.5 մլն հայ է ապրում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Այս մասին հայտնում է «Эхо Москвы» ռադիոկայանը։ «Մենք կարծում ենք, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանում 2-2.5 մլն հայ է ապրում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ավելի շատ՝ Ռուսաստանի քաղաքացիներ»,- ասել է Վարդան Տողանյանը՝ նշելով, որ հայեր Ռուսաստան եկել են ոչ միայն հայրենի երկրից, այլև Կենտրոնական Ասիայի երկրներից։ «Շատերը վերադարձել են Ուզբեկստանից, Թուրքմենստանից, իհարկե, Ադրբեջանից և Վրաստանից»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս