Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է Պուտինի հետ հանդիպումը և Մոսկվային համագործակցության կոչ արել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կարևոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը և կոչ արել պաշտոնական Մոսկվային համագործակցել բոլոր այն ուղղություններով, որտեղ կան ընդհանուր շահեր: Ինչպես հաղորդում է «Ռիա­նովոստի»-­ն, Գաբրիելի խոսքը մեջբերել է Գերմանիայի ԱԳՆ
պաշտոնական կայքը:

«Կարևոր են բանակցությունները: Անհրաժեշտ է համագործակցել այնտեղ, որտեղ մենք ունենք ընդհանուր շահեր, և մոտեցնել դիրքորոշումներն այնտեղ, որտեղ առկա են տարակարծություններ»,­-ասել է նա:

Ինչպես ընդգծել են Գերմանիայի ԱԳՆ­ում, Գերմանիան պատրաստ է աջակցել Ռուսաստանի տնտեսության արդիականացման ջանքերին, սակայն անհրաժեշտ է հասնել առաջընթացի քաղաքական մակարդակում, որպեսզի օգտագործվի ունեցած ներուժը:

Պուտինի և Գաբրիելի բանակցությունները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում: Ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, քննարկվել են ռուս­գերմանական հարաբերությունների հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս