Բաժիններ՝

Թրամփի քայլերը բերում են Ռուսաստանի հաղթանակին. Օբամայի նախկին օգնական

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական քայլերը նպաստում են Ռուսաստանի և Չինաստանի «հաղթանակին», բերում ամերիկյան համախարհային առաջնորդության կորստի: Այդ մասին հաղորդում է
New York Times թերթը:

«Հրեշավոր արագությամբ նա տանում է կործանման՝ մերժելով մեր հիմնական դաշնակիցներին, մերժելով ամերիկյան արժեքները և հրաժարվելով ԱՄՆ-­ի՝ համաշխարհային առաջնորդությունից: Դա Ռուսաստանի և Չինաստանի համար մեծ հաղթանակ է»,­-ասել է Ռայսը: Վերջինս նկատել է, որ Թրամփն ԱՄՆ­ը դուրս է բերել Փարիզյան համաձայնագրից՝ երկիրը հակադրության մեջ դնելով ողջ աշխարհի հետ:
«Եվրոպան և Չինաստանը միասնական են Փարիզյան համաձայնագրի հարցում, այն դեպքում, երբ ԱՄՆ­-ը մեկուսացվել է»,­-ասել է Ռայսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս