Բաժիններ՝

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են С-400 համակարգերի մատակարարման հարցը

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթա­հրթիռային С­-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը: Ինչպես հաղորդում է  «Ռիա­
նովոստի»­-ն, այդ մասին հայտարարել է «Ռոստեխ»­ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

«Ինչ վերաբերում է С­-400 համակարգերին, այո, քննարկումներ ընթանում են, բոլոր տեխնիական հարցերն ավարտվել են, ընթանում է ֆինանսական մասի քննարկումը: Թուրքական կողմը հնարավորություններ է փնտրում ֆինանսներ ստանալու համար:

Այդ հարցը քննարկվել է միջկառավարական մակարդակում, քանի որ միայն կառավարությունը կարող է վարկ տրամադրել միջպետական համաձայնագրի հիման վրա: Գիտեմ, որ ՌԴ­ի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունների միջև նման բանակցություններ տարվել են, բայց ինչով է ավարտվել՝
չգիտեմ»,­-ասել է Չեմեզովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս