Սևանա լճից դուրս է բերվել անհետացած ձկնորսի դին
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչներ, ձկնորսներ Սուրիկ Ասմարյանը եւ Կոլյա Սիմոնյանը հունիսի 2-ի երեկոյան մոտորանավակով ձկնորսության են դուրս եկել Սեւանա լիճ եւ անհետացել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնիցԳեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում ահազանգը ստացվել է հունիսի 2-ի ժամը 22.55-ին, որից հետո փրկարարները որոնողական աշխատանքները Սեւանա լճում սկսել են Փամբակ գյուղի ուղղությամբ:
«Ուժեղ քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են հունիսի 3ի գիշերվա ժամը 1ժից 4ժի սահմաններում, որից հետո դրանք վերսկսվել են: Առավոտվա ժամը 06.05ժին ձկնորսները Փամբակ գյուղի ուղղությամբ՝ ափից 2,2 կիլոմետր հեռավորությամբ, Սեւանա լճից դուրս են բերել Ծովագյուղի բնակիչ, 1955 թվականին ծնված Կոլյա Սիմոնյանի դին: Իսկ ահա ՀՀ ԱԻՆ Գեղաքրքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները շարունակում են որոնել անհետացած մյուս քաղաքացուն՝ 1957 թվականին ծնված Սուրիկ Ասմարյանին»,ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ Գարսեւան Միրիբյանը:
Խոսրով Խլղաթյան