Ինչու է ազատվել Արամ Ասատուրյանը. ՊՆ ղեկավարությունը որոշել է իրավապահներին չդիմել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մայիսի կեսերին ազատվել էր պաշտոնից: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրել էր, որ ազատման պատճառը քաղաքական չէ․ «Ասատուրյանն ազատվել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով եւ գրանցվել է ՊՆ կադրերի ռեզերվ»:

Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս հեռացման հիմքում հայտնաբերված չարաշահումներն են, խախտումները։ ՊՆ ղեկավարությունը որոշել է իրավապահներին չդիմել, բավարարվել է աշխատանքից ազատումով՝ հաշվի առնելով երկար տարիներ հոսպիտալում նրա ծառայությունը։ ՊՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Արամ Ասատուրյանին փոխարինել է բուժական գծով տեղակալ, մայոր Արտաշես Խաչատրյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930