«Թիվ մեկ քայլը, որ պետք է անենք». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունը պատասխանատվություն է կրում սոցիալապես անապահով իր քաղաքացու համար: Բայց մեր եկամուտներին համապատասխան մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանություն կա և այդ իսկ պատճառով աճող տնտեսության համար հիմքեր չենք ստեղծում:
Ելնելով դրանից՝ թիվ մեկ քայլը, որ պետք է անենք, պետական միջոցները պետք է տնտեսենք՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի հաշվին, այլ ի հաշիվ այն բանի, որ ոչ հասցեական տալիս ենք նրան, ում դա չի հասնում»: