Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիա» բանկում հրազենով հարվածել են կառավարիչի գլխին. նա տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել գլխի մասում մարմնական վնասվածքներով մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս և Գրիբոեդով փողոցների խաչմերուկում գտնվող Ամերիա բանկից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը նշված բանկի կառավարիչն է, ով վնասվածքը ստացել է բանկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա ու մեկ այլ քաղաքացու հետ, ով իր մոտ եղած հրազենով մի քանի մուշտի է տվել կառավարիչին: