Բաժիններ՝

Հարավային Օսիան պատրաստ է ապահովել բեռների տարանցումը Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների միջև

Հարավային Օսիան պատրաստ է ապահովել հանրապետության տարածքով բեռների տարանցումը Ռուսաստանի եւ Անդրկովկասի երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի միջեւ, բայց միայն որպես իրավահավասար գործընկեր: Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի կուլիսներում ՏԱՍՍ-­ին հայտնել է
հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:

Ավելի վաղ Ռազմավիրական ճանապարհի՝ Ռուսաստանն Անդրկովկասին միացնող միակ ճանապարհի վատ վիճակի եւ դրա հաճախակի փակման պատճառով հնչեցվում Էին Վրաստանի եւ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի միջով դեպի Ռուսաստան բեռների այլընտրական տարանցման կազմակերպման գաղափարներ:

«Խոսքը վերաբերում է այն ճանապարհի բացմանը, որը միավորում է ոչ միայն Վրաստանը, այլեւ Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան: Ամեն ինչ կախված է այդ երկրների կառավարությունների ցանկությունից»,­-ասել է նա: Բիբիլովը նշել է, որ հնարավոր է համարում բեռների տարանցումը Հարավային Օսիայի տարածքով:

«Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ նախագծում, չգիտեմ, վրացական կողմը կհամաձայնի, թե չի համաձայնի, ամեն դեպքում Հարավային Օսիան պետք է ներկայացված լինի որպես լիարժեք գործընկեր, որպես պետություն, որի տարածքով անցնում է այդ տարանցիկ ճանապարհը, եւ, համապատասխանաբար, հարաբերությունները պետք է կառուցվեն իրավահավասարության վրա»,­պարզաբանել է Բիբիլովը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս