Microsoft-ն օգտատերերին կվճարի Google-ից հրաժարվելու համար
Microsoft ընկերությունը վարձատրության ծրագիր է գործարկել Bing որոնիչն օգտագործելու համար: Այս մասին հայտնել է The Independent-ը:
Հրատարակությունը նշում է, որ ընկերությունն այդ քայլին է դիմել՝ փորձելով Google-ի յուզերներին գրավել իր կողմը: Առայժմ ծրագիրն աշխատում է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար: Հավելավճարներ ստանալու համար օգտատերը պետք է մտնի Bing ծրագիրը Microsoft հաշվառման գրանցման միջոցով:
Յուրաքանչյուր որոնողական հարցի համար յուզերը կստանա ընծայական բալեր, որոնք նա կկարողանա մթերքներով փոխանակել ընկերության խանութներում, այդ թվում՝ Windows-ում եւ Xbox-ում: