«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը Յայա Տուրեի հետ
Շարքերի մաքրումն իվուարցուն չի դիպչել: «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 34-ամյա իվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին: Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2018 թվականը:
Յայան թիմի ամենափորձառու և ամենապոպուլյար ֆուտբոլիստներից մեկն է. մենք երջանիկ ենք, որ նա մնաց մեզ հետ: Յայան վերջին 7 տարիներին հաջողությունների հասնելու բանալին է եղել, և նա մեծ դեր կխաղա հաջորդ մրցաշրջանում»,- հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնը:
Յայան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2010 թվականին: Մանչեսթերում իվուրացին դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, հաղթել է Անգլիայի գավաթը, նվաճել է Անգլիական լիգայի 2 գավաթ և երկրի սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը