ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ադրբեջանցի Մալիք Բաբաևի բողոքն ընդդեմ Ադրբեջանի կառավարության: Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan-ը:
Բաբաևի փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր պաշտպանյալի որդին 2009 թվականին նոյեմբերի 14ին զինվորական ծառայության ժամանակ մահացել է: Գործի առնչությամբ Ռազմական դատախազությունը հարուցել էր քրեական գործ ՔՕ 125-րդ հոդվածով («ինքնասպանության դրդել»), սակայն գործը կասեցվել էր հանցանքի փաստի բացակայության հիմնավորմամբ:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ տվյալ գործն արդյունավետ չի ուսումնասիրվել և խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի երկու հոդված: Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին Բաբաևին վճարել 150 հազար եվրո որպես բարոյական փոխհատուցում: