Բաժիններ՝

Թրամփը Գերագույն դատարանից պահանջել է վերականգնել ներգաղթի վերաբերյալ հրամանագրի գործողությունը

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է երկրի Գերագույն դատարանին՝ պահանջելով վերականգնել ներգաղթի ոլորտում իր հրամանագրի գործողությունը, մասնավորապես, առավելապես մի շարք մուսուլմանական պետություններից երկիր քաղաքացիների մուտքի արգելքը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-­ի արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սառա Ֆլորեսը:

«Մենք խնդրել ենք Գերագույն դատարանին՝ քննության առնել այդ կարեւոր գործը, եւ մենք վստահ ենք, որ նախագահ Թրամփի հրամանագիրը համապատասխանում է ահաբեկչությունից երկրի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու նրա օրինական լիազորություններին,­Ֆլորեսի խոսքը մեջբերել է ABC հեռուստաընկերությունը:­

Նախագահը պարտավոր չէ պետության տարածքում ընդունել այն երկրներից ժամանող
մարդկանց, որոնք հովանավորում են ահաբեկչությունն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի համարի, որ նրանց նկատմամբ իրականացվել են համապատասխան ստուգումներ, եւ որ նրանք սպառնալիք չեն ներկայացնում Միացյալ Նահանգների անվտանգությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս