Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել
Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաք ձգվող ճանապարհին, որը 140 կիլոմետր է հեռու Բելգրադից: Այդ մասին հայտնել է Blic շվեյցարական տաբլոիդի սերբական տարբերակը:
Ըստ նրա տեղեկատվության՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որում գտնվում էր ռեժիսորը, դուրս է ընկել ճանապարհից: Կուստուրիցային, ինչպես նաեւ մեքենայի վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, ինչից հետո երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:
Էմիր Կուստուրիցան սերբ կինոռեժիսոր է, որի գործերն արժանացել են Կաննի կինոփառատոնի «Ոսե արմավենու ճյուղին», Բեռլինի փառատոնի «Արծաթե արջին», Վենետիկի կինոստուգատեսի «Արծաթե առյուծին»:
Նա նաեւ The No Smoking Orchestra խմբի կիթառահարն է, խումբ, որը
տասից ավելի սկավառակներ է թողարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը։