Բաժիններ՝

Թրամփն ԱՄՆ դեսպանությունը կպահպանի Թել­-Ավիվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը թողնել Թել-Ավիվում, չնայած նրան, որ ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել առաքելությանը տեղափոխել Երուսաղեմ: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը:

Նման որոշումը Թրամփը կընդունի, որպեսզի չխանգարի Պաղեստինի ու Իսրայելի միջև խաղաղ գործընթացին:

«Նախագահ Թրամփը որոշում է կայացրել, որպեսզի առավելագույն հնարավորություններ ստեղծի Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների անցկացման համար՝ իրականացնելով Ամերիկայի ազգային անվտանգության շահերի պաշտպանման իր պարտավորությունը»,­- ասված է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան Կոնգրեսը դեռևս 1995 թվականից Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Երսուսաղեմ տեղափոխելու որոշում է ընդունել, սակայն այդ քաղաքի վիճահարույց կարգավիճակ պատճառով ԱՄՆ նախագահները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստորագրում են այդ փաստաթուղթը հետաձգելու մասին որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս