Բաժիններ՝

Մոսկվայի «Արարատն» առաջարկություն է արել Գարեթ Բեյլին՝ նշելով, որ նա պետք է դուրս գա Ռոնալդուի ստվերից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Արարատը» հիմնադրվել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ջանքերով: Այս ակումբն իր հանդիպումներն անցկացնելու է երրորդ դիվիզիոնում՝ «Մոսկվայի» գոտում: «Արարատի» տնային մարզադաշտը կդառնա «Սպարտակովեց» մարզադաշտը: Այս մարզադաշտը կարող է ընդունել 5100 ֆուտբոլասերի:

Ֆուտբոլիստների քանակով հայկական այս ակումբը չի տարբերվի երրորդ դիվիզիոնում խաղացող մյուս ակումբներից: Ակումբում կլինեն միայն Ռուսաստանի քաղաքացիներ: Կազմում կգտնեք մի քանի հայկական ազգանուններ, սակայն այս ֆուտբոլիստները Ռուսաստանի քաղաքացիներ են: Կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Ռուսաստանում ապրող մի շարք հայ ֆուտբոլիստներ դիտարկվում են՝ որպես կազմը համալրելու տարբերակ:

Կազմում առանձնանում են Արտակ Ալեքսանյանի, Դմիտրի Ռիժովի և Սերգեյ Ռիվյակինի անունները:  Արտակ Ալեքսանյանը Մոսկվայի «Սպարտակի» սան է, մի քանի խաղեր է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականում և որոշ շրջան հանդես է եկել Արմավիրի «Տորպեդոյում»: Սոցիալական ցանցերի իր էջերում հայկական ակումբը նշել է, որ բաց է երիտասարդ ֆուտբոլիստների համար, ովքեր կարող են թողնել իրենց ռեզյումեները:

Թիմը պայմանագիր է կնքել նաև Ռոման Պավլյուչենկոյի հետ:

Մոսկվայի «Արարատն» իր թվիթերյան էջում կատակով  առաջարկել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին՝ տեղափոխվել իրենց ակումբ՝ նշելով, որ սա հնարավորություն կլինի դուրս գալ Ռոնալդուի ստվերից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս