Բաժիններ՝

Պուտինը ցանցահեններին համեմատել է ազատ նկարիչների հետ

Ցանցահենների միջամտությունն սկզբունքորեն չի կարող ազդել որեւիցե երկրում ընտրությունների արդյունքների վրա: Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուիսի 1­-ին միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է lenta.ru­-ն:

Պատասխանելով գերմանացի լրագրողի այն հարցին, թե կարող են արդյոք կիբեռգրոհներն ազդեցություն գործել Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա, Պուտինը նշել է, որ էլեկտորալ գործընթացներին միջամտել ցանկացողները «կարող են սողոսկել որտեղից կամենաք, ցանկացած երկրից»:

«Հաքերներն ախր ազատ մարդիկ են, ինչպես նկարիչները. տրամադրությունը լավ է, առավոտից վեր են կենում եւ նկարում: Այդպես էլ հաքերները, եթե արթանանում եւ ինչ­որ բան են կարդում, եթե հայրենասիրաբար են տրամադված, ապա սկսում են ներդնել իրենց լուման»,­-նշել է պետության ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս