ԱՄՆ-ը խստացրել է մուտքի վիզաներ տալու կանոնները. Reuters
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է ամերիկյան այցագրեր տալու համար ստուգումների կանոնները՝ նոր հարցարան հաստատելով հայցորդների համար: Այն ներառում է մի շարք նոր կետեր, այդ թվում՝ այն անվանումները նշելու խնդրանքը, որոնց ներքո նրանք էջեր են գրանցել սոցիալական ցանցերում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նոր կանոնների համաձայն, ԱՄՆ-ի հյուպատոսությունների աշխատողներն այցագիր ստանալ ցանկացողներին հարցնելու են նրանց բոլոր նախկին արտասահմանյան անձնագրերի համարները, սոցցանցերում էջերի անվանումները, որոնցից նրանք օգտվել են վերջին հինգ տարում, ինչպես նաեւ 15 տարվա ընթացքում նրանց մանրամասն կենսագրությունը, ներառյալ աշխատանքի տեղավորման եւ աշխարհում ուղեւորությունների վերաբերյալ տվյալները:
Այդ հարցերը հարցարանում նշված են որպես ոչ պարտադիր, սակայն դրանում ասված է, որ պատասխանների բացակայությունը կարող է հանգեցնել այցագիր տալու ուշացման կամ դրա մերժման, հաղորդել է ՏԱՍՍ-ը։