Բաժիններ՝

ԱԱԳ-­ի ստեղծումը կարող է Հնդկաստան-­ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն ավելացնել գրեթե ութ անգամ

Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-­ի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծումը թույլ կտա նրանց միջեւ ապրանքաշրջանառությունը ներկայիս տարեկան շուրջ 8,4 մլրդ դոլար ցուցանիշից տասը տարի անց ավելացնել տարեկան մինչեւ 57­-62 մլրդ դոլար: Այդ մասին Հնդկաստանի արդյունաբերության եւ առեւտրի պետական նախարարի տեղակալ
Ռամեշ Աբիշեկը հայտարարել է «Հնդկաստան-­ԵԱՏՀ. Ռազմավարական գործընկերություն» գործնական նախաճաշի ընթացքում, որը տեղի է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում:

«Ես ուրախ եմ ձեզ դիմել հատկապես այս պահին, երբ ԵԱՏՀ­-ի երկրների 175 մլն բնակիչներ եւ Հնդկաստանի 1,2 մլրդ բնակիչներ գտնվում են տնտեսական գործընկերության նոր դարաշրջանի շեմին,­ասել է նա:­Սակայն, չնայած սերտ կապերին, ապրանքաշրջանառության ծավալն առայժմ կազմում է միայն մոտավորապես 8,4 մլրդ դոլար»:

Հնդիկ պաշտոնյան նշել է, որ տնտեսական համագործակցության ակտիվացման
նպատակով 2015 թվականին գործարկվել էազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորության ուսումնասիրման մեխանիզմը, որն աշխատանքն ավարտել է անցյալ տարվա սեպտեմբերին:

«Զեկույցի գնահատումների համաձայն, մեկ տասնամյակ անց ապրանքաշրջանառության ծավալը կարող է կազմել 57-62 մլրդ դոլար»,­-նշել է Աբիշեկը:

«Ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կարվի արդեն շատ շուտով»,­-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս