Բաժիններ՝

Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր պատգամավորը դատապարտվել է երկուս ու կես տարվա ազատազրկման

Թուրքիայում կրկին կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Պատգամավորը դատապարտվել է ազատազրկման «զինված հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորումներով:

Քոնջան ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դատարանը 2017 թվականի մայիսի 3­-ին նրան ազատ էր արձակել: Երկրորդ անգամ պատգամավորին կալանավորել էին Բաթմանի օդանավակայանում մայիսի 29­-ին:

Նրա կալանավորմամբ քրդամետ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասավ 11­-ի: Նրանց շարքում է նաև կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս