Հարցաքն­նություն՝ գաղտնալսման մասին. Սանասար Գաբրիելյանն ասել է, թե խոսակ­ցության թեման կապ չի ունեցել ոչ զեն­քի, ոչ «Իգլայի» հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «իգլայի» գործով հերթական հարցաքն­նությունն է տեղի ունեցել:

Մեր աղբյուր­ների պնդմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ն կրկին հար­ցաքննել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանա­տարի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ քննիչները կրկին գաղտնալսման մա­սով հարցեր են տվել, թե Սանասար Գաբրիելյանը ինչ է խոսել և ում հետ է խոսել: Վերջինս էլ ասել է, թե խոսակ­ցության թեման կապ չի ունեցել ոչ զեն­քի, և ոչ էլ «Իգլա» տեսակի հրթիռի հետ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սանա­սար Գաբրիելյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար վերջինիս պաշտ­պանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատա­րան, սակայն դատարանն անփոփոխ է թողել վերջինիս կալանքի հարցը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս