Լևոն Յոլյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Լևոն Յոլյանը:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Յոլյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից: