Բաժիններ՝

Առաջարկներ Էդմոն Մարուքյանից՝ հոսանքի ցերեկային և գիշերային հաշվարկների խառնաշփոթը պարզելու համար

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի ցերեկային ու գիշերային սակագների խնդրին: Նշելով, որ ցերեկային սակագինը 10 դրամով թանկ է գիշերայինից, Մարուքյանն ասաց, որ գիշերային սակագինը գործում է ժամը 23:00-ից, և շատ քաղաքացիներ իրենց գործը սկսում են այդ ժամանակ, բայց պարզվել է, որ շատ վայրերում հաշվիչները գիշերային հաշվարկի են անցնում մի քանի ժամ ուշ: Պատգամավորի խոսքով՝ ՀԷՑ-ը պարզաբանել է, որ դա էլեկտրաէներգիայի անջատումների հետևանք է, խնդրին տեղյակ են և կարգադրել են ուղղել հաշվիչների ժամերը:

«Սակայն փոխհատուցում տրամադրել չեն պատրաստվում»,- ասաց Է.Մարուքյանը՝ շեշտելով, որ ՀԷՑ-ը տարին մեկ անգամ է ստուգում հաշվիչների ժամերը: Պատգամավորներն առաջարկեց ոչ թե տարին, այլ ամիսը մեկ անգամ ստուգել հաշվիչները: Ըստ նրա, ՀԷՑ-ը պարտավոր է հաշվարկել և փոխհատուցում վճարել քաղաքացիներին, իսկ ՀԷՑ-ի կողմից պատշաճ քայլեր չկատարելու դեպքում ՀԾԿՀ-ն է պարտավոր վարույթ հարուցել ու պաշտպանել սպառողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս