Սեյրան Սարոյանն ու Արամ Մանուկյանը համբույրի հարցում համակարծիք են
«Հարգելի՛ պատգամավորներ, շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ իրար համբուրում են, և ամեն օր: Փորձեք էդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում տղաներին համարյա արգելել եմ ամեն օր համբուրվելը: Նույն բանն ուսանողներն են անում ինստիտուտներում: Տգեղ է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ պատգամավորները տարածում են այդ մշակույթը: Նա կոչ արեց՝ «մի՛ արեք էդ բանը»:
«Կարևորը՝ համբույրը Հուդայի համբույր չլինի»,- արձագանքեց ԱԺ փոփխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Իսկ կլինի՞ չարձագանքեք,- վրդովվեց Ա.Մանուկյանը և, լսելով Շարմազանովի բացասական պատասխանը, շարունակեց,- Ես խոսում եմ երևույթի մասին, որը շատ տգեղ է, և այդ տգեղ երևույթը գնացել է Հայաստան: Վրացիներից եկավ՝ տղամարդկանց՝ ամեն օր իրար պաչելը: Սիրուն չի, մի՛ արեք, երեխեքն են տեսնում»:
«Ճիշտ ա ասում»,- ծիծաղելով ռեպլիկ արեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Ազգային ժղովում մի ջիգյարով ողջագուրվել էր մնացել, էդ էլ ասում են՝ մի արեք»,- բողոքեց Է.Շարմազանովը: