Բաժիններ՝

Չեմ կարող մնալ «Ռոմայում» այսպիսի իրավիճակում. Տոտտի

Հռոմեացիների լեգենդի և Լուչանո Սպալետիի հարաբերությունները չեն ստացվում:

«Ես զգում եմ, որ ես դեռ լավ մարզավիճակում եմ և ուզում եմ խաղալ: Վնասվածքն արդեն անցյալում է և այն, որ ես չեմ խաղում, ուղղակի տակտիկական որոշում է: Այսպիսի իրավիճակում ես չեմ կարող մնալ «Ռոմայում»: Նստել նստարանին ցավալի է ինձ համար: Ես հասկանում եմ, որ իմ տարիքում պետք է ավելի քիչ խաղալ, բայց ավարտել կարիերան այս ձևով, սարսափելի է ինձ համար: Ես ավելի շատ հարգանք եմ պահանջում այն ամենի համար, ինչ ես այստեղ արել եմ:

Ինչպիսի հարաբերություն ունեմ Սպալետիի հե՞տ: Մենք ասում ենք «Բարի առավոտ» և «Հաջողություն»: Ահա և վերջ: Ես հարգում եմ նրան որպես մարզիչ և կարծում եմ, որ նա ամեն ինչի կգնա, որպեսզի մնա «Ռոմայում»:

Իմ պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին և ես սպասում եմ նորությունների` նախագահ Ջեյմս Պալոտտիից: Ես ուզում եմ նաև ազնվություն այն մարդկանցից, որոնք պետք է ինձ ասեն, թե իրականում ինչպես են գործերը»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆրանչեսկո Տոտտին դաշտում անցկացրել է 43 րոպե` 5 խաղերում, խփել է 1 գոլ և կատարել է 2 ասիստ:

2015թ. սեպտեմբերի 27-ին լրացավ «Ռոմայի» լեգենդի 39-ամյակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս