ԱԺ-ն սկսեց արտահերթ նիստը

Այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով միայն 2 հարց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բացակայում է, նիստը վարում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:

«Փոփոխությունն առաջացել է պայմանավորված քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս