Բաժիններ՝

Ցանկանում եմ հաղթել Անգլիայի գավաթը, բայց հասկանում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար ավելի կարևոր է հաղթանակը Եվրոպայի լիգայում. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կգերադասեր հաղթել Անգլիայի գավաթը, այլ ոչ թե Եվրոպայի լիգան:

«Անձամբ ես կցանկանայի հաղթել Անգլիայի գավաթը: Ես արդեն հաղթել եմ ՈւԵՖԱ-ի գավաթը և ես կցանկանայի տիտղոս նվաճել Անգլիայում: Դրա պատճառով էլ ես տեղափոխվել եմ այս երկիր, ուզում եմ «Մանչեսթեր Յունայթեդին» դարձնել չեմպիոն կամ նվաճել մեկ այլ տիտղոս:

Բայց ես հասկանում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ ավելի կարևոր է հաղթել Եվրոպայի լիգան, քանի որ հաղթանակն այս մրցաշրջանում թույլ կտա ակումբին խաղալ Չեմպիոնների լգիայում հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Լուի վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս