Նվազագույնը Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչ. «Միլանը» նշել է առաջիկա 5 տարիների պլանները
«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին նշել է, թե որոնք են ակումբի պլանները առաջիկա 5 տարիներին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստները պետք է նվազագույնը 2 անգամ դուրս գան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Բեռլուսկոնին նշել է, որ, իրականում, իրենք այնքան էլ հեռու չեն լիգայի տիտղոսից:
«Միակ խնդիրն այն է, որ ես վերջին շրջանում կենտրոնացած եմ եղել ոչ ֆուտբոլային գործերի վրա, բայց հիմա նորից զբաղված եմ այն ամենով, ինչը կատարվում է խաղադաշտում:
Մենք 8 անգամ դուրս ենք եկել եզրափակիչ և կանենք դա ևս 2 անգամ:
Ես գոհ եմ ակումբում անցկացրած 30 տարիներից:
Կարծում եմ, որ սա հրաշալի ժամանակահատված էր, մենք շատ բանի ենք հասել, իսկ մեր երկրպագուները դարձել են 363 մլն են դարձել ամբողջ աշխարհում»,- նշել է Բեռլուսկոնին:
Սիրարփի Աղաբաբյան