Բաժիններ՝

Պուտինի նկարով շապիկի համար Տարասովը կպատժվի

Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչում մրցեցին ռուսական «Լոկոմոտիվը» և թուրքական «Ֆեներբախչեն»: Թուրքական ակումբի ֆուտբոլիստ Ժոզեֆ Սոուզայի խփած երկու գոլերը ձևակերպեցին առաջին խաղի վերջնահաշիվը:

Հանդիպման վերջում ռուսական ակումբի ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը հանեց մարզաշապիկը, որի ներքո կար ևս մեկ շապիկ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով:

ՈՒԵՖԱ-ն սկսել է այս գործով քննությունը: Տարասովին մեղադրում են հանդիպումից հետո իրեն անպարկեշտ պահելու մեջ:

«Խաղացողները չպետք է ցուցադրեն հագուստի այն մասերը, որոնց վրա ցուցադրված են քաղաքական, կրոնական, անձնական հայտարարություններ, այդ թվում լոգոտիպեր և պատկերներ,- ասված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ:

Գործը կքննվի մարտի 17-ին:

Ինքը Տարասովը նշում է, որ իր քայլի մեջ չկա ոչ մի դիտավորություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս