«Պաննա կոտա». անհավանական նուրբ աղանդեր Իտալիայից
Պաննա կոտան անհավանական նուրբ աղանդեր է, որի հայրենիքը հանդիսանում է Իտալիան: Դրա անփոփոխ բաղադրիչներն են` ժելատինը և սերուցքը: Պաննա կոտա բառը թարգմանաբար նշանակում է եփած սերուցք: Այսօր, չնայած իր պարզությանը, Պաննա կոտան դարձել է ամենահամեղ և սիրված աղանդերներից մեկն ամբողջ աշխարհում:
Ինչպես պատրաստել Պաննա կոտա:
Բաղադրությունը.
1. Սերուցք – 18-33 տոկոս յուղայնությամբ – 500մլ
2. Կաթ – 130մլ
3. Վանիլին
4. Արագ լուծվող ժելատին – 15գ
5. Ջուր – 50մլ
6. Թարմ կամ սառեցրած ելակ – 150գ
7. Շաքարավազ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Ոչ մեծ կաթսայի մեջ լցնել սերուցքը և կաթը, ավելացնել շաքարավազ, վանիլին, որից հետո կաթսան դնել թույլ կրակի վրա և տաքացնել հեղուկը` մինչև 70 աստիճան: Քանի դեռ խառնուրդը տաքանում է, սառը ջրի մեջ լավ խառնել ժելատինը և բարակ շիթով լցնել տաք սերուցքի մեջ: Խառնուրդը լավ խառնել և թողնել մի փոքր սառչի: Դրանից հետո սերուցքային զանգվածը լցնել կաղապարների մեջ և դնել սառնարան: Մոտ 1-2 ժամ հետո Պաննա կոտան կպնդանա և պատրաստ կլինի օգտագործման համար:
Այս աղանդերի համար հիասքանչ հավելումեր կարող են դառնալ ամեն տեսակի քաղցր սոուսները, հատապտուղները, մրգերը, ջեմերը, շոկոլադը և նույնիսկ մանրացրած թխվածքաբլիթը: Պաննա կոտայի հետ լավ է զուգակցվում ելակային սոուսը: Դրա պատրաստման համար ուղղակի լավ հարեք թարմ կամ սառեցրած ելակը` շաքարավազի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը