Բաժիններ՝

Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել

Փետրվարի 18-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լճեր կոչվող թաղամասում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղանքի զննման արդյունքում ինքնասպանություն գործող մարդ չի հայտնաբերվել:

Դեպքի վայրում գտնվող բարեկամները հայտնել են, որ 1951 թ. ծնված Ա. Շ.-ը, ով փորձել էր ինքնասպանություն գործել, գտնվում է իր Վանաձոր քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 2ա շենքի 31-րդ հասցեում գտնվող բնակարանում:

Փրկարարները մեկնել են վերը նշված հասցե, որտեղ պարզվել է, որ Ա. Շ.-ը իսկապես գտնվում է բնակարանում՝ քնած վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս