«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած
Փետրվարի 17-ին, ժամը 19.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր-Արեշի 50-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 34 DM 885 պ/հ (վարորդ` Գ. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 35 PS 827 պ/հ (վարորդ` Լ. Ե., ծնվ. 1974 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ 2106»-ի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: