Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը
Փետրվարի 17-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 9-րդ փողոցի թիվ 123 հասցեում գտնվող «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և առջևի անիվներով կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է օգնություն (տուժածներ չկան):
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները «Opel Vectra» մակնիշի 35 QT 835 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: