Ամռանը լույս կտեսնի Հարի Փոթերի մասին պատմող 8-րդ գիրքը
Little, Brown and Company հրատարակչությունը փետրվարի 10-ին Թվիթերում պաշտոնապես հայտարարել է, որ «Հարի Փոթերի» շարունակությունը աշխարհը կտեսնի հուլիսի 31-ին:
Նշվում է, որ նոր գիրքը կոչվելու է «Հարի Փոթերը և անիծված երեխան»: Հայտնի է նաև, որ այն լինելու է ոչ թե վեպ, այլ սցենար պիեսի համար, որի պրեմիերան տեղի է ունենալու գրքի լույս տեսնելուց մեկ օր առաջ` հուլիսի 30-ին:
Սցենարի հեղինակն է հանդիսանում «Հարի Փոթերի» բոլոր գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը: Վերջինիս հետ համագործակցել են սցենարիստ Ջեք Թորնը և ռեժիսոր Ռոն Տիֆանին:
Ըստ Pottermore-ի տեղեկության, նոր գրքում դեպքերը տեղի են ունենալու «Հարի Փոթեր և մահվան շնորհները» վեպի իրադարձություններից 19 տարի անց: