20-րդ դարի ամենաամուր զույգերը
Այս զույգերը համացանցում համատեղ լուսանկարներ չեն հրապարակել, նրանք վեճեր և հաշտություններ չեն կազմակերպել ԶԼՄ-ների համար, բայց իրենց ժամանակակիցների համար եղել են իրական սիրո օրինակ:
Նրանք իդեալական զույգեր են եղել, հարգել են միմյանց և աջակցել դժվարին իրավիճակներում: Նրանցից ոմանք արեն պատմություն են դարձել, իսկ որոշները գտնվում են կարիերայի և ուժերի ծաղկման շրջանում: AdMe.ru-ն ներկայացնում է 20-րդ դարի ամենաամուր զույգերը:
Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա
Հանճարեղ իտալացի ռեժիսորը և նրա մուսան հանդիպել են նկարահանման հրապարակում և ամուսնացել են 2 շաբաթ անց: Ֆեդերիկոյի և Ջուլիետայի սերը տևել է 50 տարի:
Փոլ Նյուման և Ջոան Վուդվարդ
Նրանք միասին ապրել են 50 տարի: Փոլը հավատարիմ է մնացել կնոջը մինչև կյանքի վերջը, բացատրելով, որ անհրաժեշտություն չկա համբուրգերների հետևից ընկնել, եթե տանը քեզ սպասում է ընտիր սթեյք:
Լյուբով Օռլովա և Գրիգորի Ալեքսանդրովիչ
Նրանք միասին ապրել են 42 տարի:
Սոֆի Լորեն և Կառլո Պոնտի
Նրանք միասին ապրել են գրեթե 50 տարի:
Դեյվիդ Բոուի և Իման
Դեյվիդը և Իմանը չեն դադարել հիանալ միմյանցով համատեղ կյանքի 24 տարիների ընթացքում:
Մայա Պլիսեցկայա և Ռոդիոն Շչեդրին
50 տարի համատեղ կյանքի ընթացքում Մայայի և Ռոդիոնի միջև ոչ մի վեճ չի եղել:
Ջեֆ Բրիջես և Սյուզան Գեստոն
Իրենց երկարատև երջանկույթան գլխավոր գաղտնիքը զույգը համարում է իրար հասկանալու կարողությունը:
Ռոբերտ Ռոժդեստվենսկի և Ալլա Կիրեևա
Նրանք ծանոթացել են Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում և միասին ապրել են 41 տարի:
Քիտ Ռիչարդս և Պատտի Հանսեն
Քիտը և Պատտին հանդիպել է են Studio 54 ակումբում և կարճ ժամանակ անց ամուսնացել են:
Շոն Քոնների և Միշելին Ռոքվեբրուն
Ի տարբերություն իր հերոսի` սրտակեր Ջեյմս Բոնդի, սըր Շոն Քոններին արդեն 35 տարի շարունակում է հավատարիմ մնալ իր կնոջը` ֆրանսիացի նկարչուհի Միշելին Ռոքվեբրունին:
Գոլդի Հոուն և Կուրտ Ռասել
Թվում է, նրանք ստեղծված են միմյանց համար: Նրանք 30 տարվա ամուսնությունից հետո շողում են երջանկությունից:
Դասթին Հոֆման և Լիզա Գոթսեգան
Դասթինը և Լիզան հանդիպել են մինչև վերջինիս ծնվելը, երբ Հոֆմանը Լիզայի ծնողների հարսանիքի երաժիշտն էր: Լիզան հաճախ կատակում է, որ լսել է Դասթինի նվագը և միանգամից սիրահարվել: Զույգը արդեն30 տարի միասին է:
Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի
Այս պայթյունավտանգ զույգը համաշխարհային կինոյի պատմության ամենաամուր զույգերից է: Նրանք միասին են արդեն 50 տարի:
Քեյթ Բլանշետ և Էնդրյու Ապտոն
Ավստրալիական թատրոնի և կինոյի դերասանուհին և Սիդնեյի թատրոնի դրամատուրգը հանդիպել են 20 տարի առաջ:
Սառա Ջեսիկա Փարկեր և Մեթյու Բրոդերիկ
Սառան և Մեթյուն հանդիպել են Նյու Յորքում` երեկույթի ժամանակ և, ինչպես իրենք են պնդում, դա սեր էր առաջին հայացքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը