Բաժիններ՝

Թռիչքուղու վերանորոգման համար 4 ամսով փակվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը (TAV) կփակվի մարտի 1-ից` պայմանավորված օդանավակայանի թռիչքուղու վերանորոգմամբ և կվերաբացվի հուլիսի սկզբին:

Ցերեկային ժամերին ինքնաթիռները չեն կարողանա թռչել կամ վայրէջք կատարել այս 4 ամիսների ընթացքում, իսկ պլանավորված թռիչքները կհետաձգվեն կամ կիրականացվեն գիշերը, հաղորդում է Democracy and Freedom Watch կայքը:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ղեկավարությունն արդեն հաստատել է այս տեղեկությունը: Մարտ ամսվա ընթացքում (1-ից 26-ը) օդանավակայանը փակ կլինի առավոտյան 9:00-ից մինչև 15:00-ն, իսկ մարտի 21-ից մինչև հուլիսի 1-ը` առավոտյան 10:00-ից մինչև 20:00-ն:

Օդանավակայնի այդքան երկար փակումը ֆինանսական խափանում կարող է հանդիսանալ այն ավիաընկերությունների համար, որոնք հաճախակի օգտվում էին դրանից:

Ինչպես հաղորդում է TAV-ի ղեկավարությունը, չվերթներ իրականացնող ավիաընկերություններն այս ընթացքում իրենք կորոշեն` չեղյալ հայտարարել թռիչքները, թե հետաձգել դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս